Կառավարության որոշումներ

27 Հունիսի 2019, 931 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 232-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար դիմումի ձևը, դրան կցվող փաստաթղթերի ցանկն ու գործ կազմելու և վարելու կարգը հաստատելու մասին» N 232-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) N 3 հավելվածի՝
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգը հաստատված է «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան և սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար Միգրացիոն ծառայությունում (այսուհետ` ծառայություն) բացված անձնական գործը կազմելու և վարելու կարգը:»,
բ. 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնի պետը (կամ նրա տեղակալը)» բառերը փոխարինել «ծառայությունը» բառով,
գ. ուժը կորցրած ճանաչել 7-րդ և 8-րդ կետերը,
դ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Հայցողին Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք տալու կամ մերժելու վերաբերյալ ծառայության որոշումն ընդունվելուց հետո ծառայության համապատասխան պաշտոնատար անձը՝
ա) հայցողի անձնական գործն առանձնացնում և պահում է քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց գործերի մեջ, եթե ծառայությունը քաղաքական ապաստանի իրավունք տալու մասին որոշում է ընդունել.
բ) հայցողի անձնական գործն առանձնացնում և պահում է քաղաքական ապաստանի իրավունք չստացած անձանց գործերի մեջ, եթե ծառայությունը քաղաքական ապաստանի իրավունք տալը մերժելու մասին որոշում է ընդունել:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023