Կառավարության որոշումներ

25 Հուլիսի 2019, 934 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականին հերթական մարդահամար անցկացնելու ժամկետներ, 2019 թվականին փորձնական մարդահամար անցկացնելու տարածքներ և ժամկետներ հաստատելու, 2020 թվականի մարդահամարի աշխատանքներին աջակցելու նպատակով համապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին» N 1115-Ն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հավելվածների տեքստերից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը.
2) N 1 հավելվածի՝
ա. 1-ին տողում «առաջին» բառը փոխարինել «ոլորտը համակարգող փոխվարչապետ» բառերով,
բ. 8-րդ տողում «զարգացման» բառը փոխարինել «ենթակառուցվածքների» բառով,
գ. 12-րդ տողում «և գիտության» բառերը փոխարինել «, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.
3) N 2 հավելվածի 1-ին տողում «զարգացման» բառը փոխարինել «ենթակառուցվածքների» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023