Կառավարության որոշումներ

25 Հուլիսի 2019, 951 - Ա

«ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթների և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և 685-րդ հոդվածները՝ Երկրապահ կամավորականների միության եռասերունդ ուսումնամարզական ճամբարի կազմակերպմանն աջակցելու և գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Երկրապահ կամավորականների միության եռասերունդ ուսումնամարզական ճամբարի անձնակազմին պարենային միջոցներով ապահովելու նպատակով «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և կազմակերպության փաստացի օգտագործմանը հանձնված գույքը՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Կազմակերպությանն անհատույց ժամանակավոր օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և կազմակերպության փաստացի օգտագործմանը հանձնված գույքը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ տասնօրյա ժամկետում՝
1) ապահովել սույն որոշումից բխող պայմանագրերի կնքումը՝ սահմանելով անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող գույքի վերադարձման ժամկետը.
2) որոշման NN 1 և 2 հավելվածներով նախատեսված գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով նաև կազմակերպության գործադիր մարմնի երկու անդամի:
4. Սահմանել, որ գույքի անհատույց օգտագործման հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման՝ կազմակերպության միջոցների հաշվին:

Հավելված

Արխիվ

2024

2023