Կառավարության որոշումներ

1 Օգոստոսի 2019, 963 - Ա

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԴԱՎԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԱՆ ԱԹԱՆԵՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 8-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճում ունեցող մագիստրատուրայի կրթական ծրագրով սովորող (դիմորդ) հանդիսացող Դավիթ Զավենի Մարկոսյանին (ծնված՝ 31.10.1997 թ., բնակության վայրը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գ. Գառնի, 2-րդ թաղ. 8-րդ փող., 9-րդ տուն, ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան)՝ մինչև ուսումնառության ավարտը՝ 2021 թվականի ամառային զորակոչը:
2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճում ունեցող և ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող (դիմորդ) հանդիսացող Արման Աշոտի Աթանեսյանին (ծնված՝ 01.07.1995 թ., բնակության վայրը՝ ք. Երևան, Ջուղայի փողոց, 4 շենք, բն. 40, ընդունվել է ՀՀ ԳԱԱ)՝ մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 26 տարին լրանալու օրը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով Դավիթ Մարկոսյանին և Արման Աթանեսյանին տրված տարկետումն ուժի մեջ է մտնում մինչև 2019 թվականի օգոստոսի 5-ը ներառյալ իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայացված համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիման վրա: Եթե մինչև 2019 թվականի օգոստոսի 5-ը ներառյալ Դավիթ Մարկոսյանը և Արման Աթանեսյանն իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ չեն ներկայացնում համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը, ապա նրանք համարվում են սույն որոշման համաձայն տարկետման իրավունք չունեցող և ենթակա են պարտադիր զինվորական ծառայության` հայտարարված 2019 թվականի ամառային զորակոչի ընթացքում:
 

Արխիվ

2024

2023