Կառավարության որոշումներ

8 Օգոստոսի 2019, 994 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1251-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հավաքական անվտանգության խորհրդի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Ռազմատնտեսական համագործակցության Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջպետական հանձնաժողովի մասին» որոշմամբ հաստատված կարգի 4.1-ին կետի և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի N 446-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հավելված

Արխիվ

2024

2023