Կառավարության որոշումներ

8 Օգոստոսի 2019, 1000 - Ն

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ, ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄ` ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՐԳԸ, ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) տեսչական մարմինների կառավարման խորհուրդների անդամների առաջադրման, խորհուրդների անդամ՝ հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացվող ընդհանուր պահանջները և թեկնածուներից խորհրդի անդամներ ընտրելու օրինակելի կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) տեսչական մարմինների կառավարման խորհուրդների աշխատակարգի օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Մինչև տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից խորհրդի աշխատակարգի հաստատումը՝ տեսչական մարմնի կառավարման խորհուրդը գործում է տեսչական մարմինների կառավարման խորհուրդների օրինակելի աշխատակարգի համաձայն:
3. Սահմանել, որ տեսչական մարմինների կառավարման խորհուրդների կազմում հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ խորհրդի կազմում ներգրավման ժամանակահատվածի սկիզբ է համարվում համապատասխան տեսչական մարմնի՝ որպես կառավարության ենթակա մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման ուժի մեջ մտնելու ամսաթիվը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի «Տեսչական մարմինների կառավարման խորհուրդների աշխատակարգի օրինակելի ձևը, կառավարման խորհուրդների անդամ՝ հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացվող ընդհանուր պահանջները և անդամների առաջադրման և թեկնածուներից խորհրդի անդամներ ընտրելու կարգը հաստատելու մասին» N 677-Ն, 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին»
N 1417-Ն, 2017 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կառավարման խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» N 718-Ն, 2017 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» N 754-Ն, 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» N 1419-Ն որոշումները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023