Կառավարության որոշումներ

15 Օգոստոսի 2019, 1034 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 350-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի «Արտահիվանդանոցային և հիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 350-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետով.
«5.1. Հոգեկան խանգարում ունեցող կալանավորված անձի կամ դատապարտյալի հաշվառումը և հաշվառումից հանումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ սահմանված կարգով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-ին կետով.
«13.1. Կալանավորված անձանց և դատապարտյալների հոգեբուժական վկայարկման նպատակը, դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023