Կառավարության որոշումներ

15 Օգոստոսի 2019, 1038 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1636-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի «Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը հաստատելու մասին» N 1636-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանից հանել «ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու» բառերը.
2) որոշման հավելվածի 1-ին կետից հանել «կալանավորված անձի նկատմամբ ծանր հիվանդության պատճառով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության,» բառերը.
3) որոշման հավելվածի 2-րդ կետից հանել «կալանավորված անձի նկատմամբ հոգեկան առողջական վիճակի պատճառով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության կամ հոգեկան առողջական վիճակի պատճառով պատժից ազատելու,» բառերը.
4) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 3-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը կից բժշկական հանձնաժողովի (այսուհետ՝ բժշկական հանձնաժողով), դրան կից աշխատանքային խմբի գործունեության կարգը և վարձատրության չափորոշիչները սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից: Մինչև բժշկական հանձնաժողովի, դրան կից աշխատանքային խմբի գործունեության կարգը և վարձատրության չափորոշիչները սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ հանձնաժողովային կարգով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը կից դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հանձնաժողովը շարունակում են գործունեություն ծավալել և ներկայացնել եզրակացություն համապատասխան գործերի վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը կից դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հանձնաժողովին ներկայացված գործերը ենթակա չեն փոխանցման բժշկական հանձնաժողովին:

 

 

Արխիվ

2024

2023