Կառավարության որոշումներ

1 Օգոստոսի 2019, 1028 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱ¬ՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի «Ռազմական արդյունաբերության արտադրանքի ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կիրառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 120-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 622-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխույունները՝
1) 17-րդ կետը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն» բառերով.
2) 18-րդ և 21-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի գործունեու-թյան սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման և վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների գրանցման և ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպությանը բազայինի կարգավիճակ տալու կարգը հաստատելու մասին» N 920-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեն» բառերով.
2) 25-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի «Ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 1083-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի (այսուհետ` ՀՀ ՊՆ ՌԱՊԿ)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի (այսուհետ` ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ)» բառերով.
2) ամբողջ տեքստում «ՀՀ ՊՆ ՌԱՊԿ» բառերը փոխարինել «ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի «Ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման առանձնահատուկ մեխանիզմները և ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգը հաստատելու մասին» N 1355-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի՝
ա. 3-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի (այսուհետ՝ ռազմարդյունաբերության պետական կոմիտե)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի (այսուհետ՝ ռազմարդյունաբերության կոմիտե)» բառերով,
բ. 7-րդ և 11-րդ կետերում «ռազմարդյունաբերության պետական» բառերը փոխարինել «ռազմարդյունաբերության» բառով, իսկ 8-րդ և 12-րդ կետերում «Ռազմարդյունաբերության պետական» բառերը՝ «Ռազմարդյունաբերության» բառով.
գ. N 1 ձևում «ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ- ՌԱՊԿԻ ՆԱԽԱԳԱՀ» բառերը փոխարինել «ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-Ի ՆԱԽԱԳԱՀ» բառերով, իսկ «ՀՀ ՊՆ ՌԱՊԿ ՖՏԲ ՊԵՏ» բառերը՝ «ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ» բառերով,
դ. N 1 ձևի «ՈՒՂՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԸ» բաժնում «ՀՀ ՊՆ ՌԱՊԿ» և « ՀՀ ՊՆ ՌԱՊԿ ՖՏԲ» բառերը փոխարինել «ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ» բառերով,
ե. Ռազմական պատվեր համարվող արտադրանքի և աշխատանքների գնահաշվարկի կատարման վերաբերյալ պարզաբանման 1-ին կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ–ՌԱՊԿ-ի նախագահի» բառերը փոխարինել «ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ի նախագահի» բառերով,
զ. N 1 ձևի ամբողջ տեքստում «ՀՀ ՊՆ ՌԱՊԿ» բառերը փոխարինել «ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում զենքի արտադրության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 2048-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը» բառերով.
2) 9.1-ին կետը «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն» բառերով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի
տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման N N 2, 3 և 4 հավելվածների 13-րդ կետերը «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը,», 17-րդ կետերը «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության,» բառե-րից հետո՝ «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության,», իսկ 20-րդ կետերը «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն,» բառերից հետո՝ «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն,» բառերով:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023