Կառավարության որոշումներ

8 Օգոստոսի 2019, 1069 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի
605-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետը, 67-րդ և 68-րդ հոդվածները և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ ու 8-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել Բիզնես Արմենիա հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող՝
1) սույն որոշման N 1 հավելվածում նշված՝ 48940.7 հազ. դրամ սկզբնական արժեքով և 158.95 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույքը և որպես պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը.
2) սույն որոշման N 2 հավելվածում նշված՝ 3,210,8 հազ. դրամ սկզբնական և 30,5 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույքը և որպես պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեին.
3) սույն որոշման N 3 հավելվածում նշված՝ 99843,1 դրամ սկզբնական և 62401.9 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույքը և որպես պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին.
4) սույն որոշման N 4 հավելվածում նշված՝ 5 փակ բաժնետիրական ընկերությունների 69,930,0 հազ. դրամ արժեքով բաժնետոմսերի տիրապետման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ լուծարման գործընթաց կազմակերպելու նպատակով.
5) սույն որոշման N 5 հավելվածում նշված՝ 67,334.1 հազ. դրամ սկզբնական արժեքով և 6,810.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույքը և որպես պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին.
6) սույն որոշման N 6 հավելվածում նշված՝ 21211.9 հազ. դրամ սկզբնական արժեքով և 6134.6 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույքը և որպես պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին.
7) 8 800,0 հազ. դրամ սկզբնական արժեքով KIA CERATO 1.6 մակնիշի ավտոմեքենան (նույնականացման համարը՝ VIN-KNAFX411BD5819827) և որպես պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝
1) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.
2) ապահովել Բիզնես Արմենիա հիմնադրամի և սույն որոշման 1-ին կետում նշված համապատասխան պետական մարմինների միջև նվիրաբերության պայմանագրերի (այսուհետ՝ պայմանագրեր) կնքումը՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ համապատասխան պետական մարմինների միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքի ներկայիս վիճակը և շուկայական արժեքը գնահատելու աշխատանքները, ինչպես նաև դրանց տնօրինման և (կամ) շահագործման վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ՝ դրանում ներգրավելով ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և այլ շահագրգիռ մարմիններից.
2) սույն որոշման N 4 հավելվածում նշված փակ բաժնետիրական ընկերությունների Բիզնես Արմենիա հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության անունով գրանցելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել այդ ընկերությունների լուծարումը՝ Հայաստանի Հանրապետության անունից մասնակցելով ընկերությունների բաժնետերերի ընդհանուր ժողովներում լուծարման մասին որոշումների ընդունմանը.
3) փակ բաժնետիրական ընկերությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովների ստեղծումը` առաջարկելով դրանց կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամքարտուղար) և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի (մեկ անդամ) ներկայացուցիչներին, իսկ առաջարկի դեպքում նաև՝ պետությանը չպատկանող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերին կամ նրանց կողմից նշանակված լիազոր ներկայացուցիչներին.
4) լուծարման հանձնաժողովների ստեղծման պահից հետո մեկամսյա ժամկետում ապահովել փակ բաժնետիրական ընկերությունների համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովներին:
4. Սահմանել, որ՝
1) փակ բաժնետիրական ընկերությունների պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո պետական բաժնեմասին համապատասխան դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) փակ բաժնետիրական ընկերությունների պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքի առկայության դեպքում պետական բաժնեմասի համապատասխան գույքը հանձնվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը.
3) սահմանել, որ սույն որոշման N 4 հավելվածում նշված փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության անունով գրանցելու ծախսերը կատարելու պարտավորությունը կրում է Բիզնես Արմենիա հիմնադրամը:

 

Հավելված
 

Արխիվ

2024

2023