Կառավարության որոշումներ

22 Օգոստոսի 2019, 1077 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «1148 Արտադպրոցական դաստիարակության ծրագիր» ծրագրի 11005. Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում միջոցառման մասով N 12 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը սույն որոշման հավելվածում 55241300/11 (երեխաների համար նախատեսված հանգստի ճամբարների ծառայություններ) և 60171110/1 (ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալություն) ԳՄԱ կոդերով ծառայությունների գնման գործընթացն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա հրատապ մեկ անձից գնման ձևով ծառայությունների ձեռքբերման ընթացակարգերի կազմակերպման եղանակով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 43-րդ, 44-րդ և 71-րդ կետերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ գնման պայմանագրերի հիման վրա 8,553.6 հազ. դրամը հատկացնել (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով) կազմակերպչական աշխատանքներ իրականացնելու, իսկ 3,446.4 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով)` տրանսպորտային ծառայությունների մատուցման և էքսկուրսիաների կազմակերպման համար:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված գնման առարկաների ձեռքբերման համար կնքվելիք պայմանագրերում նախատեսել կետ՝ կողմերի միջև պայմանագրով սահմանված պարտավորությունները՝ ծառայությունները մատուցելու օրվանից փաստացի ծագած իրավահարաբերությունների վրա տարածելու վերաբերյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի օգոստոսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հավելված

Արխիվ

2024

2023