Կառավարության որոշումներ

22 Օգոստոսի 2019, 1091 - Ն

ՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՁԵՌՔ- ԲԵՐՄԱՆԸ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՅԱԿԱՆ ՈՒ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՏՉԵԼԻ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, համագործակցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ, ապահովել սույն որոշմամբ սահմանված հիփոթեքային վարկավորման պայմանագրի օրինակելի ձևի մշակումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
Հավելված

Արխիվ

2024

2023