Կառավարության որոշումներ

22 Օգոստոսի 2019, 1090 - Ա

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 08022019-01-0041)՝ Երևան քաղաքի Քանաքեռի 14-րդ փողոցի 42 շենքի N 22 մեկսենյականոց բնակարանը՝ 45.2 քառ. մետր մակերեսով և 10.620.000 դրամ հաշվեկշռային արժեքով (այսուհետ` գույք) հետ վերցնել և նվիրաբերել Երևանի համայնքին՝ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայող Հրանտ Խաչատուրի Մանգասարյանի մոր` Նունե Սողոմոնի Հակոբյանի (այսուհետ՝ շահառու) անօթևան ընտանիքին սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու պայմանով:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը՝ պայմանագրի նոտարական վավերացման ու դրանից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշման 2-րդ կետի համաձայն գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքման օրվանից մեկամսյա ժամկետում ապահովել շահառուի հետ գույքի նվիրատվության մասին պայմանագրի կնքումը՝ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով շահառուի միջոցների հաշվին:

 

 

Արխիվ

2024

2023