Կառավարության որոշումներ

22 Օգոստոսի 2019, 1076 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 1, 2, 3, 4, 5, 6, 8, 10, 11, 11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:
2. Հույժ գաղտնի:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝
1) կարճ հաղորդագրությունների ուղարկման ծառայությունների ձեռքբերման նպատակով 2018 թվականին կնքված N ՀՀ ԿԱ Ո-ԳՀԾՁԲ-2018-ՆԱՄԱԿ/ՃՈ/1 պայմանագրի շրջանակում մատուցված ծառայության ծավալն ավելացնել 1 044 800 դրամով՝ պայմանագրում կատարվելիք փոփոխությունների պահանջը տարածելով կողմերի միջև 2018 թվականի ընթացքում փաստացի ծագած հարաբերությունների վրա.
2) մաքսային միջնորդի (բրոքերի) ծառայությունների ձեռքբերման նպատակով 2017 թվականին կնքված N ՀՀ ԿԱ Ո-ԾՁԲ-ԲՐՈՔԵՐ/2017 պայմանագրի շրջանակում մատուցված ծառայության ծավալն ավելացնել 72 000 դրամով՝ պայմանագրում կատարվելիք փոփոխությունների պահանջը տարածելով 2017 թվականին փաստացի ծագած հարաբերությունների վրա.
3) Երևան քաղաքում լուսաազդանշանային պահպանման ծառայությունների ձեռքբերման նպատակով 2018 թվականի մայիսի 31-ին կնքված N ՀՀ ԿԱ Ո-ԲՄԾՁԲ-ԱԶԴԱՆՇԱՆ-2018/ՃՈ պայմանագրի շրջանակում 2019 թվականի ընթացքում լուսացուցային օբյեկտների սպասարկման, պահպանման, շահագործման և վթարավերականգնման ծառայությունների ծավալն ավելացնել 145 254 000 դրամով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023