Կառավարության որոշումներ

29 Օգոստոսի 2019, 1105 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 173-Ն ԵՎ N 211-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի «Սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը հաստատելու մասին» N 173-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4–րդ ենթակետով.
«4) Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի N 1 հավելվածի 2-րդ հոդվածի 1-ին մասի 52-րդ կետով սահմանված էքսպրեսբեռը:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի «Փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը հաստատելու մասին» N 211-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» պարբերությամբ.
«դ. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի N 1 հավելվածի 2-րդ հոդվածի 1-ին մասի 52-րդ կետով սահմանված էքսպրեսբեռների առաքումը:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023