Կառավարության որոշումներ

29 Օգոստոսի 2019, 1107 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված երկու «HP proliant ML350 G5» սերվերը և մեկ «Tripplite SMX 5000XLRT 3U» անխափան սնուցման սարքը հետ վերցնել ու ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
2.. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնում-ընդունումը:

 

Արխիվ

2019

2018