Կառավարության որոշումներ

29 Օգոստոսի 2019, 1103 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ԵՎ ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված գույքը՝
1) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության ծառայությանը՝ համապատասխանաբար համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների.
2) անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն N 4 հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին՝ 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ 15-օրյա ժամկետում՝
1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության ծառայության պետի հետ համատեղ ապահովել սույն որոշման NN 2 և 3 հավելվածներով նախատեսված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման N 4 հավելվածում նշված գույքի անհատույց և անժամկետ օգտագործման մասին պայմանագրի կնքումը:
Հավելված

Արխիվ

2024

2023