Կառավարության որոշումներ

29 Օգոստոսի 2019, 1119 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված շարժական գույքը՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին, Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնին, Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում տեսչական մարմինների ղեկավարների հետ համատեղ ապահովել սույն որոշման NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածներով նախատեսված շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հավելված

Արխիվ

2024

2023