Կառավարության որոշումներ

22 Օգոստոսի 2019, 1135 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1073-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 1073-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 5-րդ կետում «2019 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ» բառերը փոխարինել «2020 թվականի հոկտեմբերի 31-ը» բառերով.
2) որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի:
2. Որոշման N 1 հավելվածում նախատեսված՝ Արարատի մարզի «գ. Վարդաշատի ոռոգման ցանցի և ներքին ջրագծերի վերանորոգում», «Վարդաշենի ոռոգման ցանցի անցկացում», «Գետազատի ոռոգման ցանցի կապիտալ նորոգում» և «Բերքանուշի ոռոգման ցանցի կիսախողովակների տեղադրում (500 մ, 12 հա)» ծրագրերի իրականացման նպատակով կնքված աշխատանքների պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/57,
N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/13, N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/4 և N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/14 ծածկագրերով պայմանագրերի ժամկետները երկարաձգել մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը:
3. Որոշման N 1 հավելվածում նախատեսված՝ Արագածոտնի մարզի Շղարշիկի համայնքի «Խմելու ջրի ջրագծի վերանորոգում և ներքին ցանցի կառուցում» և Մաստարայի համայնքի «Խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում (4 կմ)», Գեղարքունիքի մարզի Երանոսի համայնքի «Ոռոգման ցանցի կառուցում», Լոռու մարզի Թումանյանի համայնքի Մարց բնակավայրի «Մարցի խմելու ջրագծի արտաքին ջրի ցանցի հիմնանորոգում», Տավուշի մարզի Կողբի համայնքի «Զորականի խմելու ջրագծի պոմպակայանի կառուցում» ծրագրերի իրականացման նպատակով կնքված աշխատանքների պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/11, N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/9 N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/40, N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2018/69 և N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/24 ծածկագրերով պայմանագրերում, պայմանագրային գնի սահմաններում, կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ` պայմանավորված պայմանագրերով նախատեսված սկզբնական աշխատանքների փոխարինմամբ այլ աշխատանքներով:
N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/11, N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/9, N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2018/46, N ՀԾ-ՀԲՄ-ԱՇՁԲ-2019/4, N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/24, N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2018/69 և N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/40 պայմանագրերի ժամկետը երկարաձգել մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023