Կառավարության որոշումներ

29 Օգոստոսի 2019, 1133 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 3.2-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել «, բացառությամբ որոշման N 11 հավելվածում նշված՝ 30-րդ, 30.1-ին և 32-րդ տեսակների հաշվառման համարանիշերի, որոնք կարող են հատկացվել նաև տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմինների կողմից» բառերով.
2) որոշման N 11 հավելվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի «գ» պարբերությունը «օտարված» բառից հետո լրացնել «կամ «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ազատ շրջանառության նպատակով ներմուծված և մաքսային ձևակերպումներն ավարտած» բառերով.
3) որոշման N 12 հավելվածում՝
ա. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.2-րդ կետով.
4.2. Տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմիններին «Ժամանակավոր» տեսակի համարանիշերը հատկացվում են ըստ իրենց կողմից ներկայացված հայտի՝ ճանապարհային ոստիկանության վարչական մասի համապատասխան ստորաբաժանման կողմից՝ հանձնման-ընդունման արձանագրությամբ, որով սահմանվում են նաև այդ համարանիշերը հաշվառելու և հատկացնելու, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգն ու պայմանները:,
բ. 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
4) տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմինների կողմից՝ «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ազատ շրջանառության նպատակով ներմուծված և մաքսային ձևակերպումներն ավարտած տրանսպորտային միջոցներին՝ 15 օր ժամկետով (այդ դեպքում «Ժամանակավոր» տեսակի համարանիշերը ենթակա են ոչնչացման՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման տարածքային ստորաբաժանումների կողմից)::
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023