Կառավարության որոշումներ

5 Սեպտեմբերի 2019, 1150 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով ամրացված 14,510,416.67 դրամ հաշվեկշռային արժեքով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի բեռնատար (սառնարան) ավտոմեքենան (թողարկման տարեթիվը` 2016 թվական, նույնականացման համարը` Z86FXXXESGXGK46766, շարժիչը` դիզելային, շարժիչի համարը` CYF5 GK46766) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2017 թվականի ապրիլի 21-ին կնքված N 2 պայմանագիրը լուծելու մասին համաձայնագրի կնքումը և սույն որոշման 1-ին կետով նախատեսված ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված ավտոմեքենայի հաշվառումից հանելու և պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի միջոցների հաշվին:


 

Արխիվ

2024

2023