Կառավարության որոշումներ

5 Սեպտեմբերի 2019, 1168 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 212-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագիրը հաստատելու մասին» N 212-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 30-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունում «գյուղատնտեսության» բառը փոխարինել «էկոնոմիկայի» բառով.
2) 30-րդ կետի 4-րդ ենթակետի՝
ա. «զբ» պարբերությունում «ԳՖԿ-ի» բառը փոխարինել «նախարարության» բառով, իսկ պարբերությունը «տվյալ շահառուի դիմումի հիման վրա» բառերից հետո լրացնել «՝ համապատասխան պայմանագիր կնքելուց հետո» բառերով,
բ. «զգ» պարբերությունում «ԳՖԿ» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «նախարարություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով, իսկ պարբերությունը «դիմումը ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «կնքում է համապատասխան պայմանագիր և» բառերով.
3) հավելվածի Ձևաչափ 1-ում և Ձևաչափ 2-ում «գյուղատնտեսության» բառը փոխարինել «էկոնոմիկայի» բառով:

 

Արխիվ

2024

2023