Կառավարության որոշումներ

12 Սեպտեմբերի 2019, 1184 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ` ավելացնելով եկամուտները և ծախսերը 2,890,144.9 հազ. դրամով` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 4, 5, 6, 7, 8, 9 և 10 հավելվածների:
3. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածում նշված՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ գյուղին կից մայրուղու Աշոտ Երկաթ պատմամշակութային ամրոց տանող ճանապարհի մայթերի ասֆալտապատման աշխատանքները և տեխնիկական հսկողության ծառայության գնումներն իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնումներ կատարելու ձևով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության և 71-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և «ՏԵՐ-ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2018 թվականի նոյեմբերի 30-ին կնքված N «ՏԿՆ-ՀԲՄԱՇՁԲ-2018/21Շ» ծածկագրով պայմանագրում կատարել փոփոխություն` պայմանագրով նախատեսված շինարարական աշխատանքների կատարման ժամկետի ավարտը սահմանելով մինչև 2019 թվականի հոկտեմբերի 30-ը ներառյալ` ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ ենթակետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 57-րդ կետով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023