Կառավարության որոշումներ

5 Սեպտեմբերի 2019, 1188 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման հավելվածի 1-ին կետը, 3-րդ կետի 6-րդ ենթակետը և 6.4-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1141-Ն որոշման N 4 հավելվածի 8-րդ և 17-րդ կետերի պահանջներն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային անձնագրային ծառայությունների 62 մասնաշենքի ընդհանուր՝ 32.5 քառ. մետր մակերեսով տարածքները՝ համաձայն հավելվածի, 6 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «ԹԵԼ-ՍԵԼ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) (գտվելու վայրը՝ քաղ. Երևան, Վարդանանց փակուղի, շենք 8, 2-րդ հարկ)՝ մանրը վերադարձնող սարքեր և վճարային տերմինալներ (յուրաքանչյուրը՝ 0.5 քառ. մետր մակերեսով) տեղադրելու նպատակով: Տարածքն անհատույց օգտագործման նպատակով տրամադրել՝ պայմանով, որ, բացի մանրը վերադարձնող սարքերից և վճարային տերմինալներից, ընկերությունը պարտավորվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում և առավել ծանրաբեռնված տարածքային անձնագրային ծառայություններում անվճար տեղադրել անկանխիկ գանձման ՊՈՍ տերմինալներ և առնվազն 35 հերթերի կառավարման համակարգեր՝ ապահովելով դրանց տեխնիկական սպասարկումը՝ ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրի համաձայն:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընկերության հետ կնքել այն տարածքների վերաբերյալ պայմանագիր, որոնց նկատմամբ կատարված է սեփականության իրավունքի պետական գրանցում՝ սույն որոշման 1-ին կետով նախատեսված պայմանով.
2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային ծառայությունների՝ սեփականության իրավունքի պետական գրանցում չունեցող մասնաշենքերի տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագրերը կնքել պետական գրանցման աշխատանքներն ավարտելուց հետո.
3) մինչև 2020 թվականի մայիսի 1-ը ավարտել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային ծառայությունների՝ սեփականության իրավունքի պետական գրանցում չունեցող մասնաշենքերի նկատմամբ իրավունքի պետական գրանցման աշխատանքները:
3. Ընդունել ի գիտություն, որ պայմանագրից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվում են ընկերության միջոցների հաշվին:

Հավելված
 

Արխիվ

2024

2023