Կառավարության որոշումներ

12 Սեպտեմբերի 2019, 1209 - Ա

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել 2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կարիքների համար ձեռք բերվելիք աշխատանքների և ծառայությունների ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը՝
1) իրականացվում է հավելվածում նշված կազմակերպություններից՝ վերջիններիս հետ դրանում նշված գներով պայմանագրեր կնքելու միջոցով.
2) իրականացնելու նպատակով կնքվող պայմանագրերով նախատեսվում են, որ դրանց պահանջները տարածվում են մինչև պայմանագրերի կնքումը կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների վրա:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման հավելվածով հաստատված ցանկի 15-րդ կետի՝ Հ-32, Մ-1-Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ12+000+կմ17+700 հատվածի հիմնանորոգման շինարարական աշխատանքները և տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք են բերվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնման ձևով, որի նկատմամբ չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:
4. Ընդունել ի գիտություն, որ անբարենպաստ եղանակային պայմանների և (կամ) արտակարգ իրավիճակների դեպքում սույն որոշմամբ իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրերի համար կնքված պայմանագրերով նախատեսված աշխատանքները պատվիրատուի կողմից կարող են կասեցվել որոշակի ժամկետով՝ երկկողմ համաձայնությամբ:
5. Սույն որոշման 4-րդ կետով նախատեսված դրույթը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

Հավելված

Արխիվ

2024

2023