Կառավարության որոշումներ

12 Սեպտեմբերի 2019, 1215 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) հավելվածի 217-րդ կետը «պայմանները,» բառից հետո լրացնել «տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը,» բառերով, իսկ «որոշման» բառից առաջ՝ «պատճառաբանված» բառով.
2) հավելվածի 231-րդ կետի առաջին պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պատժախցում գտնվելու ժամանակահատվածում կալանավորված անձին կամ դատապարտյալին կարող են արգելվել՝
1) դրամական փոխանցումներ ստանալը և կատարելը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.
2) հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալը և ուղարկելը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.
3) քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը.
4) տեսակցությունները՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
5) հեռախոսակապից օգտվելը:».
3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 231.1-ին, 231.2-րդ, 231.3-րդ և 231.4-րդ կետերով.
«231.1. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում կալանավորված անձին կամ դատապարտյալին արգելվում է աշխատելը:
231.2. Սույն կանոնակարգի 231-րդ կետով նախատեսված սահմանափակումները կիրառվում են տույժի միջոց կիրառելու մասին կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի կամ նրանց պարտականությունները կատարող անձի պատճառաբանված որոշմամբ։ Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում կարող է կիրառվել սույն կանոնակարգի 231-րդ կետով նախատեսված մեկից ավելի սահմանափակում։
231.3. Սույն կանոնակարգի 231-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր սահմանափակումը կիրառելիս՝ պետք է հիմնավորվի պատճառական կապը կատարած խախտման ու կիրառվող սահմանափակման միջև և սահմանափակման կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը:
231.4. Պատժախուց տեղափոխելու մասին որոշմամբ սույն կանոնակարգի 231-րդ կետով նախատեսված սահմանափակումը կարող է կիրառվել, եթե կիրառվող սահմանափակումն ուղղակիորեն կապված է սահմանափակման ենթակա իրավունքի իրացման ժամանակ թույլ տրված խախտման հետ:».
4) հավելվածի 233-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ oրը:

 

Արխիվ

2024

2023