Կառավարության որոշումներ

5 Սեպտեմբերի 2019, 1232 - Ն

«ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԿՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԿՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 689-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 24-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ և 36-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (գտնվելու վայրը՝ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Դ. Անհաղթի փող. 23, պետական գրանցման համարը՝ 286.210.04494) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գտնվելու վայրը՝ ք. Երևան, Զաքիյան փող. թիվ 10, պետական գրանցման համարը՝ 222.210.00408):
2. «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։
3. Սահմանել, որ՝
1) «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանալու է «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը, և վերջինիս իրավունքներն ու պարտականությունները նրան են անցնում փոխանցման ակտին համապատասխան.
2) «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
3) «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկաներն են՝
պետական սեփականություն հանդիսացող գույքի հաշվառման աշխատանքների իրականացումը,
պետական սեփականություն հանդիսացող գույքի գույքագրման աշխատանքների իրականացումը,
պետական սեփականություն հանդիսացող գույքի պահառության աշխատանքների կազմակերպումը, ներառյալ՝ այդ գույքի տեխնիկական սպասարկման և ընթացիկ վերանորոգման աշխատանքների իրականացումը,
պետական սեփականություն հանդիսացող գույքի և գույքային իրավունքների արժեքի որոշումը (գնահատումը և վերագնահատումը),
պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի չափագրումը, սպասարկումն ու շահագործումը,
պետական սեփականություն հանդիսացող գույքի, գույքային իրավունքների, առևտրային կազմակերպություններում ունեցած բաժնեմասերի ու բաժնետոմսերի օտարման և մասնավորեցման հրապարակային սակարկությունների կազմակերպումը.
4) «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են`
պետական սեփականություն հանդիսացող գույքի վերաբերյալ հավաստի տեղեկությունների (ներառյալ՝ արժեքը) ստացման (հավաքագրման) և պահպանման ապահովումը,
պետական սեփականություն հանդիսացող գույքի շրջանառության հետ կապված գործարքների արդյունավետության բարձրացումը,
պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի արդյունավետ շահագործման պայմանների ապահովումը։
4. Թույլատրել «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
գույքագրում,
անշարժ գույքի չափագրում,
գույքի արժեքի որոշում,
անշարժ գույքի շահագործման և սպասարկման ծառայությունների մատուցում,
տեղեկատվության ու խորհրդատվության տրամադրում,
գույքի (ներառյալ՝ ապրանքներն ու նյութերը), գույքային իրավունքների, աշխատանքների ու ծառայությունների, արժեթղթերի (ներառյալ՝ բաժնետոմսերը), կազմակերպությունների կանոնադրական կապիտալում բաժնեմասերի հրապարակային սակարկությունների կազմակերպում և իրականացում։
5. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում՝
1) ապահովել «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվող` «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող ամբողջ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) հաստատել միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.
3) ապահովել «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության անվանափոխությունը, ինչպես նաև «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը.
4) «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2005 թվականի օգոստոսի 2-ին կնքված՝ քաղաք Երևան, Դավիթ Անհաղթ 23 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր՝ սահմանելով, որ դրա նոտարական վավերացման և գույքային իրավունքների դադարման ծախսերն իրականացվելու են «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
5) ապահովել «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխությունների պետական գրանցումը.
6) ապահովել «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի «Շահագործման տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը և «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միաձուլման ձևով վերակազմակերպելու մասին» N 689-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետում «3-րդ հարկի 216.9 քառ. մետր և 4-րդ հարկի 364 քառ. մետր» բառերը փոխարինել «3-րդ հարկի 214.33 քառ. մետր և 4-րդ հարկի 285.48 քառ. մետր» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ և 4-րդ կետերը։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Արխիվ

2024

2023