Կառավարության որոշումներ

19 Սեպտեմբերի 2019, 1258 - Ա

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Համաձայնություն տալ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում» վարկային ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցներից 954 000 ԱՄՆ դոլար գումարը` էներգահամակարգի հուսալի և անխափան աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ տեխնոլոգիական տվյալների հաղորդման կրկնորդված կապուղիների անցկացման աշխատանքների իրականացման նպատակով օգտագործելու վերաբերյալ օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ նախաձեռնել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի սեպտեմբերի 5-ին ստորագրված «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում» վարկային համաձանագրի համապատասխան փոփոխություններ:

 

Արխիվ

2024

2023