Կառավարության որոշումներ

26 Սեպտեմբերի 2019, 1301 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 486-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 11-ի «Լիազոր անձ ճանաչելու մասին» N 486-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում «անձ» բառը փոխարինել «մարմին» բառով.
2) որոշման տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 59.2-րդ հոդվածի 4-րդ և 59.3-րդ հոդվածի 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 59.2-րդ հոդվածի 4-րդ և 59.3-րդ հոդվածի 7-րդ մասերի իմաստով որպես լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը:»:

 

Արխիվ

2024

2023