Կառավարության որոշումներ

3 Հոկտեմբերի 2019, 1327 - Ն

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՁԵՎԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕԳՏԱ¬ԳՈՐԾ-ՄԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍ-ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 236 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածին և «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի N 1 հավելվածի 310-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել մաքսային հսկողության օբյեկտների, ձևերի և (կամ) միջոցների ընտրության ժամանակ ռիսկերի կառավարման համակարգի օգտագործման և մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության ձևերի և միջոցների կիրառման ուղեցույցը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի Մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան սահմանելու մասին N 236 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշմամբ սահմանված գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման օրվանից, բայց ոչ ուշ, քան 2020 թվականի հունվարի 1-ը՝ բացառությամբ սույն որոշման հավելվածի ուղեցույցի 14-րդ և 16-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

 

Արխիվ

2024

2023