Կառավարության որոշումներ

3 Հոկտեմբերի 2019, 1343 - Ա

ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304 որոշմամբ հաստատված կարգի 6.3-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռելատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ԻԿՐԱՆԵՏ) միջև Հայաստանի Հանրապետությունում ԻԿՐԱՆԵՏ-ի կենտրոն հիմնադրելու մասին համաձայնագրի 13-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մարշալ Բաղրամյան պողոտայի 24 հասցեում գտնվող հիմնական մասնաշենքի կիսանկուղային հարկից 150 930 000 դրամ գնահատված արժեքով 270 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ԻԿՐԱՆԵՏ կենտրոն» միջազգային կազմակերպությանը (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության, քաղ. Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան պող. 24 ա):
2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Երկրաբանական գիտու թյունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2014 թվականի ապրիլի 8-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 20/0014 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ԻԿՐԱՆԵՏ կենտրոն» միջազգային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ԻԿՐԱՆԵՏ կենտրոն» միջազգային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023