Կառավարության որոշումներ

3 Հոկտեմբերի 2019, 1342 - Ն

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 40 օր ժամկետով` 2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը:
2. Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`
1) ռազմական ունակությունների կատարելագործման.
2) մասնագիտական վերապատրաստման.
3) մասնագիտական պատրաստման.
4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:
3. Վարժական հավաքներին ներգրավել ընդհանուր թվով 316 քաղաքացու, որոնցից 220–ը` շարքային կազմի, 12-ը` ենթասպայական կազմի, 84-ը` սպայական կազմի պահեստազորայինների:
4. Սահմանել, որ վարժական հավաքներում ներգրավվում են`
1) հրթիռահրետանային մասնագիտություններով` 159 պահեստազորային, որոնցից`
ա. 82 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 12-ից 18-ը ներառյալ,
բ. 8 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 12-21-ը ներառյալ,
գ. 47 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 14-20-ը ներառյալ,
դ. 22 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 19-28-ը ներառյալ.
2) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով` 6 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 18-ից 24-ը ներառյալ.
3) կապի մասնագիտություններով` 23 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 6-ից 12-ը ներառյալ.
4) հետախուզական մասնագիտություններով` 95 պահեստազորային, որոնցից`
ա. 44 պահեստազորային` 2019 թվականի հոկտեմբերի 22-ից 31-ը ներառյալ,
բ. 6 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 19-ից 25-ը ներառյալ,
գ. 45 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 19-ից 28-ը ներառյալ.
5) տեխնիկական մասնագիտություններով` 33 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 4-ից 10-ը ներառյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023