Կառավարության որոշումներ

3 Հոկտեմբերի 2019, 1379 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում կատարվող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ) ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա կադաստրի կոմիտե` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` անտառաշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման անճշտությունները, անտառային հողերի, ինչպես նաև ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի սահմաններն ու տարածքները կառավարման պլաններին համապատասխան ճշգրտելուց հետո համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության մարզպետների, համայնքների ղեկավարների հետ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա կադաստրի կոմիտե` ընթացիկ հողային հաշվեկշռում ընդգրկելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023