Կառավարության որոշումներ

10 Հոկտեմբերի 2019, 1380 - Լ

ՄԱԿ-Ի ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշման հավելվածի 12-րդ և 13-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Միավորված ազգերի կազմակերպության Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի համաձայն Հայաստանի Հանրապետության երրորդ ազգային զեկույցը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովել Միավորված ազգերի կազմակերպության Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի համաձայն Հայաստանի Հանրապետության երրորդ ազգային զեկույցի անգլերեն լեզվով թարգմանությունը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ զեկույցը ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում ապահովել Միավորված ազգերի կազմակերպության Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի համաձայն Հայաստանի Հանրապետության երրորդ ազգային զեկույցի փոխանցումը Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարություն:

 զեկույց

Արխիվ

2024

2023