Կառավարության որոշումներ

10 Հոկտեմբերի 2019, 1387 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1696-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի վերակազմավորելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 954-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1696-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 7-րդ, 9-րդ, 10-րդ կետերում, N N 2 և 4 հավելվածների վերնագրում «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության» բառերով.
2) 3-րդ և 11-րդ կետերում, N 1 հավելվածի 4-րդ, 27-րդ և 33-րդ կետերում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.
3) 10-րդ կետում «վեցամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2019 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերով, իսկ «պետին» բառը՝ «նախագահին» բառով:

 

Արխիվ

2024

2023