Կառավարության որոշումներ

3 Հոկտեմբերի 2019, 1392 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1678-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ և 35-րդ հոդվածները, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 16-րդ կետը, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների գործունեության համակարգման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհուրդ ստեղծելու, խորհրդի կանոնադրությունը հաստատելու և գործադիր մարմնի մասին» N 1678-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) որոշման 3-րդ կետում «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեին» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին (այսուհետ՝ Ջրային կոմիտե)» բառերով.
2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
3) որոշման N 2 հավելվածի՝
ա. 18-րդ կետում »գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեում: Կանոնակարգող խորհուրդը կարող է ընդունել որոշում հաջորդ նիստի անցկացման այլ տեղի մասին:» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախատեսված վայրում:» բառերով,
բ. 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24. Նախարարությունը ներկայացնող կանոնակարգող խորհրդի անդամի թեկնածությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարը:»,
գ. 25-րդ կետում «բնագավառի մասնագետների» բառերը փոխարինել «բնագավառի գործող կազմակերպությունները ներկայացնողների (բացառությամբ ոռոգման ջրամատակարար կազմակերպությունների)» բառերով,
դ. 26-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
ե. 28-րդ և 29-րդ կետերում «գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը» բառերով,
զ. VII գլուխն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023