Կառավարության որոշումներ

10 Հոկտեմբերի 2019, 1402 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ մասի «ը» ենթակետով և 15-րդ հոդվածի 9-րդ մասով, «Արաքս» փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացը կանոնակարգելու և ընկերության 20 տոկոս ոչ պետական բաժնետերերին բաժնետոմսերի լուծարային արժեքը վճարելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին իր անվամբ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում «Արաքս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի հայտնվելու դեպքում համապատասխան վճարումներ կատարելու նպատակով, բացել Հայաստանի Հանրապետության դրամով անժամկետ ավանդային հաշիվ։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ «Արաքս» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հաշվեկշռի կազմման օրվա դրությամբ սույն որոշման հավելվածում ընդգրկված՝ չհայտնաբերված ոչ պետական բաժնետիրոջ կամ նրա իրավահաջորդի կողմից բաժնետոմսերի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե ներկայացնելու դեպքում՝ 15-օրյա ժամկետում ապահովել նրան «Արաքս» փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած գույքի բաշխման արդյունքում բաժնետոմսերի լուծարային արժեքի վճարումը՝ կրելով հարկային գործակալի պարտավորություն։

Հավելված

Արխիվ

2024

2023