Կառավարության որոշումներ

10 Հոկտեմբերի 2019, 1393 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1531-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1531-Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 2-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «ԱՄԷ» բառից հետո լրացնել «Բուլղարիա, Լիբանան, Զիմբաբվե, Բրազիլիա, Հորդանան» բառերով.
2) 3-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Բուլղարիա» բառից հետո լրացնել «Չեխիա, Ավստրիա, Չինաստան, Իտալիա» բառերով.
3) 4-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Բուլղարիա» բառից հետո լրացնել «Լիտվա, Լիբանան, Չինաստան, Իտալիա» բառերով.
4) 5-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Բուլղարիա» բառից հետո լրացնել «Գերմանիա, Չինաստան, Իտալիա, Ավստրիա» բառերով.
5) 6-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Բուլղարիա» բառից հետո լրացնել «Չինաստան, Իտալիա» բառերով.
6) 7-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Բուլղարիա» բառից հետո լրացնել «Գերմանիա, Չինաստան, Իտալիա, Բելգիա» բառերով.
7) 8-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Բուլղարիա» բառից հետո լրացնել «Չինաստան, Բելգիա» բառերով.
8) 9-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Բուլղարիա» բառից հետո լրացնել «Հունաստան, Շվեյցարիա, Իտալիա» բառերով:

 

Արխիվ

2024

2023