Կառավարության որոշումներ

24 Հոկտեմբերի 2019, 1461 - Ա

«ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐ ՖՈՆԴ I» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԵՎ «ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ԿՆՔՎԱԾ ԳՆՄԱՆ ՕՊՑԻՈՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ԵՎ «ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐ ՖՈՆԴ I» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՐՏՈՆՅԱԼ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԻ ՄԱՍԻ ՄԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» N 7963-AM վարկային համաձայնագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1083-Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության, «Գրանատուս Վենչուր Ֆոնդ I» փակ բաժնետիրական ընկերության ներդրողների և «Գրանատուս Վենչուրս» փակ բաժնետիրական ընկերության միջև 2013 թվականի հոկտեմբերի 12-ին կնքված գնման օպցիոնի պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագրի նախագծին՝ համաձայն հավելվածի:
2. «Գրանատուս Վենչուր Ֆոնդ I» փակ բաժնետիրական ընկերության կողմից A դասի արտոնյալ բաժնետոմսերի մարման միջոցով կանոնադրական կապիտալը նվազեցնելու և սույն որոշման 1-ին կետով նախատեսված համաձայնագրի կնքման դեպքում «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով մասնակցել ընկերության կանոնադրական կապիտալում պետությանը պատկանող A դասի արտոնյալ բաժնետոմսերից մինչև 1,412 հատ բաժնետոմսերի մարման գործընթացին:
3. Լիազորել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից`
1) կնքելու սույն որոշման 1-ին կետով նախատեսված համաձայնագիրը.
2) կատարելու սույն որոշման 2-րդ կետից բխող գործողությունները.
3) ի կատարումն սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի՝ ապահովել բաժնետոմսերի վաճառքից ստացվող դրամական միջոցների ընդունումը և բաժնետոմսերի օտարումը:

Հավելված

Արխիվ

2024

2023