Կառավարության որոշումներ

24 Հոկտեմբերի 2019, 1459 - Ն

ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասը և 8-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով տրամադրելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) պետական վկայագրի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) պետական վկայագիրը որոշակի վավերապայմաններով և ձևով ֆինանսական փաստաթուղթ է, կազմակերպության մատուցած ծառայության դիմաց պետության կողմից ֆինանսական փոխհատուցման հիմք, որի գինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան ծառայության համար՝ երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ տրամադրելու նպատակով՝ մեկ անձի հաշվարկով նախատեսված գումարի չափով.
2) պետական վկայագրի միջոցով մատուցվող խնամքի ծառայությունները կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են նրանց (կամ նրանց օրինական ներկայացուցիչների կամ խնամակալների) ցանկությամբ՝ կամավորության սկզբունքով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

Հավելված

 

 

Արխիվ

2024

2023