Կառավարության որոշումներ

24 Հոկտեմբերի 2019, 1477 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 2 հավելվածի 3-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«III. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՆԵՐԻ
ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ


15. Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով առողջապահության ոլորտի համապատասխան ծրագրերի գծով նախատեսված միջոցների սահմաններում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գները և նորմատիվները, ապահովագրական գումարը և ապահովագրավճարը հաստատվում են մշտական գործող գնագոյացման հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից իրականացված հաշվարկների հիման վրա:
16. Հանձնաժողովի գործունեության ընթացակարգը սահմանվում է նախարարի կողմից: Հանձնաժողովը նախագահում է նախարարը:
17. Հանձնաժողովը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գների, ապահովագրական գումարների և ապահովագրավճարների հաշվարկներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով առողջապահության ոլորտի համա.պատասխան ծրագրերի գծով նախատեսված միջոցների սահմաններում՝ հիմք ընդունելով նախարարի կողմից հաստատված բժշկատնտեսագիտական ուղեցույցները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ հանձնաժողովի կողմից ուսումնասիրված տվյալ բժշկական ծառայությունների համար գործող միջին շուկայական գները, ակտուարական հաշվարկները, ինչպես նաև բժշկական կազմակերպությունների, մասնագիտական միությունների, հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկները:
18. Հանձնաժողովը բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գները հաշվարկում է նախարարի կողմից հաստատված բժշկական ծառայությունների գների հաշվարկման մեթոդաբանությամբ սահմանված կարգով:
19. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի ծրագրերի՝ Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով հաստատված հատկացումների հիմքում դրված հաշվարկներով հիմնավորված միջինացված գներն ու նորմատիվները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտի համապատասխան ծրագրերի գծով նախատեսված միջոցների շրջանակներում, նախարարը Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով հաստատում է՝
1) հիվանդանոցային անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման տեսակների ու ծառայությունների գները, որոնք կարող են տարբերակված լինել՝ ելնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բժշկական կազմակերպությունների մակարդակներից, որոնք կարող են հաշվարկվել նաև տվյալ բժշկական ծառայության բուժման մեկ օրվա միջին արժեքի, միջին տևողության և տվյալ ծառայության բարդության գործակցի արտադրյալով.
2) բժշկական օգնության և սպասարկման տեսակների և ծառայությունների միջին գները` ըստ բժշկական օգնության կազմակերպման ձևերի՝
ա. ցերեկային ստացիոնարի պայմաններում,
բ. կարճաժամկետ կամ փոքր ծավալի կամ քիչ ծախսատարությամբ բժշկական օգնություն շուրջօրյա հսկողության պայմաններում,
գ. երկարաժամկետ շուրջօրյա հսկողության պայմաններում,
դ. մասնագիտացված բժշկական օգնություն` շուրջօրյա հիվանդանոցային հսկողություն չպահանջող պայմաններում.
3) «Առողջության առաջնային պահպանում» և «Շտապ բժշկական օգնություն» ծրագրերի շրջանակներում ծառայությունների պայմանագրային գումարների հաշվարկման և ֆինանսավորման միասնական նորմատիվներ ու գներ, որոնք կիրառվում են նույն ծառայությունն իրականացնող միևնույն մակարդակի բոլոր կազմակերպությունների համար.
4) «Առողջության առաջնային պահպանում» և «Շտապ բժշկական օգնություն» ծրագրերի շրջանակներում ծառայությունների պայմանագրային գումարների հաշվարկման ու ֆինանսավորման տարածաշրջանային և կազմակերպությունների անհատական նորմատիվներ ու գներ, որոնք կարող են կիրառվել հեռավոր և սահմանամերձ շրջանների բնակչությանը բուժօգնություն տրամադրող կամ մատուցվող ծառայություների մասով այլընտրանք չունեցող կամ հատուկ նշանակության կազմակերպություններում.
5) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված պայմանագրերի շրջանակներում՝ ապահովագրական գումարներ և ապահովագրավճարներ:
20. Լեռնային, բարձրլեռնային, բնակլիմայական, տարածաշրջանային, բժշկական օգնության և սպասարկման այլ առանձնահատկություններ ունեցող կազմակերպությունների լրացուցիչ ծախսերի փոխհատուցման նպատակով բժշկական օգնության և սպասարկման տեսակների, ծառայությունների միջինացված գների և նորմատիվների նկատմամբ նախարարի կողմից կարող են հաստատավել 1.0-ից բարձր գործակիցներ:
21. Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների և ծառայությունների գները կարող են հաշվարկվել նաև տվյալ տեսակի և (կամ) ծառայության բուժման մեկ օրվա միջին արժեքի, դեպքի բուժման միջին տևողության և տվյալ բժշկական ծառայության բարդության գործակցի արտադրյալով:».
2) որոշման N 5 հավելվածի 5-րդ և 6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023