Կառավարության որոշումներ

31 Հոկտեմբերի 2019, 1498 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերի և 9-րդ հոդվածի 5-րդ մասի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 25-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաշվեկշռում գտնվող՝ 2004 թվականին թողարկված, 13,493,025.00 դրամ սկզբնական արժեքով և 250000 դրամ հաշվեկշռային արժեքով, «NISSAN URVAN» մակնիշի, 324LL60 պետհամարանիշի (նույնացման համար` JN6GE54S64X405511) տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ վերցնել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից և ամրացնել «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաշվեկշռում գտնվող՝ 2004 թվականին թողարկված, 13,493,025.00 դրամ սկզբնական արժեքով և 250000 դրամ հաշվեկշռային արժեքով, «NISSAN URVAN» մակնիշի, 322LL60 պետհամարանիշի (նույնացման համար` JN6GE54S54X405418) և 2004 թվականին թողարկված, 6,373,793.00 դրամ սկզբնական արժեքով և 250000 դրամ հաշվեկշռային արժեքով, «NISSAN URVAN» մակնիշի, 321LL60 պետհամարանիշի (նույնացման համար` JN6GE54S24X405442) տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ վերցնել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից և նվիրաբերել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությանը:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության անունից «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սույն որոշման 2-րդ կետում նշված տրանսպորտային միջոցների նվիրաբերության պայմանագիր.
2) ապահովել՝
ա) «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը,
բ) «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի հետ սույն որոշման 2-րդ կետում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի հաշվառումից հանման, հաշվառման և գույքային իրավունքի պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին, իսկ որոշման 2-րդ կետում նշված տրանսպորտային միջոցների հաշվառումից հանման և հաշվառման հետ կապված ծախսերը՝ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023