31 Հոկտեմբերի 2019, 1488 - Ա
ԱԶԱՏԻ ՋՐԱՄԲԱՐԻ ՄԵՌՅԱԼ ԾԱՎԱԼԻ ՀՈՐԻԶՈՆԸ ԻՋԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 3-րդ հոդվածը և Ջրի ազգային ծրագրի մասին օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Ազատի ջրամբարի մեռյալ ծավալի հորիզոնը իջեցնել մինչև ջրամբարի մեռյալ ծավալի հնարավոր օգտագործելի մասի 993 մ նիշը՝ հատակային ջրթողի ջրառման հանգույցի տեխնիկական վիճակը զննելու և գնահատելու նպատակով:
2. Ջրամբարի թասում ջրի հորիզոնի իջեցմամբ պայմանվորված ջրի ծավալներն առավել չափով ուղղել ոռոգման ջրապահանջարկի ծածկմանը:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր