Կառավարության որոշումներ

7 Նոյեմբերի 2019, 1542 - Ա

«ՍԵՍՏՐԱ ՍՊԸ ԲԵԼԳՐԱԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Սերբիայի Հանրապետությունում գրանցված «ՍԵՍՏՐԱ ՍՊԸ ԲԵԼԳՐԱԴ» ընկերությանը Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերով նախատեսված՝ «Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում » գործունեությունը՝ տրանսպորտային օբյեկտների նախագծային փաստաթղթերի՝ տրանսպորտային ուղիներ ու տրանսպորտային օբյեկտների արհեստական կառույցներ բնագավառում և «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեությունը՝ տրանսպորտային բնագավառում:
2. Սահմանել, որ սույն որոշմամբ տրամադրված թույլտվությունը գործում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Եվրոպական ներդրումային բանկի և «ՍԵՍՏՐԱ ՍՊԸ ԲԵԼԳՐԱԴ», «ՔՈՎԻ Այ/Էս» ՍՊԸ և «ՍՎԵՌՈՈՒԴ» ՍՊԸ» համատեղ ձեռնարկության միջև կնքված պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում:

Արխիվ

2024

2023