Կառավարության որոշումներ

7 Նոյեմբերի 2019, 1547 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 576-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-31-Ն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարություն 2012 թվականի մայիսի 3-ի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու և գույքը հանձնելու մասին» N 576-Ա որոշման 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում ապահովել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրականացրած ծրագրի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հետագա իրագործման շրջանակներում ստանձնած դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների, կնքված պայմանագրերի և այլ փաստաթղթերի հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետում սահմանված փաստաթղթերն ընդունելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել կնքված պայմանագրերում և այլ փաստաթղթերում՝ սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը:
4. Ընդունել ի գիտություն, որ ՀՄՀ-Հայաստան ծրագրի փակման պլանում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը (այդ թվում՝ «ԱՖԾԿԿ» պետական հիմնարկի) վերապահված իրավունքները և պարտականությունները սույն որոշման 1-ին կետի ուժով անցնում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

Արխիվ

2024

2023