Կառավարության որոշումներ

14 Նոյեմբերի 2019, 1589 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և «Պետական կառավարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 10-ի «Փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին ու փոստային կապի ազգային օպերատոր սահմանելու և փոստային կապի ազգային օպերատորին փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման լիազորություններ տալու մասին» N 292-Ն որոշման 1-ին կետում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Փոստային կապի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1113-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում, NN 1, 2, 3, 4 ձևերում և NN 2, 3 հավելվածներում «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով, Լիցենզավորման գործակալության պետ բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի «Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին հաստատելու մասին» N 1594-Ն որոշման 1-ին կետում Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1807-Ն որոշման 6-րդ կետում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 1-ի «Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին ճանաչելու մասին» N 2066-Ն որոշման 1-ին կետում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հանդիպումների և քննարկումների (աշխատանքի) կարգը հաստատելու մասին» N 992-Ն որոշման հավելվածում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը լիազորություն վերապահելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1379-Ա որոշման մեջ լրացում և 2006 թվականի նոյեմբերի 9-ի N 1611-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1233-Ն որոշման վերնագրում և 1-ին կետում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի «Մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից առաջադրված կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների հավաքագրման և վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը հաստատելու մասին» N 985-Ն որոշման՝
1) 2-րդ և 3-րդ կետերում և հավելվածի ամբողջ տեքստում «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով.
2) 5-րդ կետը կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` յուրաքանչյուր տարվա համար մինչև հաջորդ տարվա մայիսի 30-ը Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ներկայացնել կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների մասին տեղեկատվություն` Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հաստատված ցուցանիշների ձևաչափին համապատասխան:.
3) հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Վարչական վիճակագրական ռեգիստրի տեղեկությունները (այսուհետ` ռեգիստրի տեղեկություններ) թարմացվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական վիճակագրության հիման վրա:.
4) հավելվածի 6-րդ կետում «www.mtcit.am» բառերը փոխարինել «www.hti.am» բառերով:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 992-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովին ռադիոհաճախականությունների որոշակի հատվածների առանձնացման վերաբերյալ հայտեր ներկայացնելու և քննարկելու կարգը հաստատելու մասին» N 1258-Ն որոշման N 2 հավելվածում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի «Արտակարգ իրավիճակների, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման և կառավարման կարգը հաստատելու մասին» N 1442-Ն որոշման հավելվածում «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով:
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի «Ռադիոհաճախականության շերտերի կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը և կառավարական նշանակության սպեկտրի ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը հաստատելու մասին» N 517-Ն որոշման հավելվածներում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության բառերը փոխարինել Ազգային անվտանգության բառերով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն բառերը փոխարինել Ոստիկանություն բառերով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե բառերով:
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի «Պետական լիազոր մարմին ճանաչելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրի ստեղծման և վարման համար տեղեկությունների տրամադրման կարգը և օրինակելի ձևերը սահմանելու մասին» N 1553-Ն որոշման մեջ և որոշման N 1 հավելվածում «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով:

 

Արխիվ

2024

2023