Կառավարության որոշումներ

21 Նոյեմբերի 2019, 1655 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված շարժական գույքը՝ համաձայն N 1 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության հաշվեկշռին:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածով նախատեսված շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հաշվառումից հանելու և պետական գրանցման (հաշվառման) ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

Հավելված

Արխիվ

2024

2023