Կառավարության որոշումներ

21 Նոյեմբերի 2019, 1671 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 904-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի «Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N 904-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով`
«1.1. Հսկիչ գնումների համար հատկացված դրամական միջոցների հաշվին հսկիչ գնում իրականացրած ֆիզիկական անձանց ստացված ծառայությունների, աշխատանքների դիմաց կատարված վճարումները համարվում են հսկիչ գնում իրականացրած ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարված վճարումներ, իսկ սույն որոշման հավելվածի 8-րդ կետի համաձայն հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքներ ստացող ֆիզիկական անձանց համար ստացված ապրանքները հանդիսանում են անհատույց ստացված ակտիվներ:».
2) որոշման հավելվածի 8-րդ կետը «հսկիչ գնում կատարելու պահից հսկիչ գնմամբ ձեռք բերված» բառերից հետո լրացնել «և չվերադարձված» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Արխիվ

2024

2023