Կառավարության որոշումներ

28 Նոյեմբերի 2019, 1704 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացված՝ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքի Զորավար Անդրանիկի 2 հասցեի վարչական շենքի թիվ 2/12 հասցեներում գտնվող՝ 56,4 քառ. մետր (վկայական թիվ 2429430, տրված՝ 24.12.2010 թ.) ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի զինվորական կոմիսարիատի Մեղրիի բաժանմունքին տրամադրելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Արխիվ

2024

2023