9 Մարտի 2006, 268 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 79-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Փորձաքննությունների կատարման ծառայության նախահաշվային արժեքի մասին»
N 79-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման հավելվածը լրացնել փորձաքննությունների հետևյալ տեսակներով.
| « | Համակարգչային-տեխնիկական | 150 | մյուսների մաս չկազմող հետազոտելի համակարգչային  կամ տեղեկատվական յուրաքանչյուր  օբյեկտը | »։ | 
| Մշակութային արժեքների | 120 | յուրաքանչյուր հետազոտելի մշակութային օբյեկտը | ||
| Հոգեբանական | 153 | յուրաքանչյուր հետազոտելի անձը, անձի հետ կապված նյութերը, առանձին հետազոտելի օբյեկտը  | ||
| Դատաբժշկական  | 124 | յուրաքանչյուր  գործի  նյութերի ներկայացված ամբողջությունը | ||
| Դատաքիմիական (տոքսիկոլոգիական) | 21 | ինքնուրույն, մյուսների մաս չկազմող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը | ||
| Կենսաբանական (հողագիտական) | 60 | ինքնուրույն, մյուսների մաս չկազմող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը | 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

